Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «փակ է մեր թշնամիների համար»։

«Պատերազմի 15 օրերից հետո նրանք դիմել են այլ երկրների՝ Հորմուզի նեղուցի անվտանգությունն ապահովելու համար՝ դիմելով նրանց, ում մինչև երեկ համարում էին իրենց թշնամիները»,— ասել է Արաղչին։ «Նրանք խնդրում են այլ երկրների գալ և օգնել իրենց, որպեսզի նեղուցը բաց մնա։ Մեր տեսանկյունից՝ նեղուցը բաց է, բայց այն փակ է մեր թշնամիների համար՝ նրանց համար, ովքեր իրականացրել են այս վախկոտ ագրեսիան մեր դեմ, և նրանց դաշնակիցների համար»