ԱՄՆ-ն թույլ է տալիս իրանական նավթային լցանավերին անցնել Հորմուզի նեղուցով, CNBC-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:

«Իրանական նավերն արդեն անցնում են նեղուցով և մենք թույլ ենք տվել, որ դա տեղի ունենա՝ մնացած աշխարհին մատակարարումներ ապահովելու համար», — ասել է Բեսենթը։

Թրամփի վարչակազմը կարծում է, որ նեղուցով լցանավերի շարժը կավելանա նախքան ԱՄՆ-ի և դաշնակիցների ռազմածովային ուժերը կսկսեն ուղեկցել առևտրային նավերը, ասել է Բեսենտը։ Նա նշել է, որ Հնդկաստանին մատակարարող լցանավերն արդեն անցել են նեղուցով։ ԱՄՆ տվյալներով, չինական որոշ նավեր նույնպես լքում են ծոցը։ «Մենք կարծում ենք, որ իրանցիները թույլ կտան, որ նեղուցը բացվի բնականոն կերպով և առայժմ դա մեզ ձեռնտու է։ Մենք ցանկանում ենք, որ աշխարհը լավ մատակարարված լինի»,— ասել է Բեսենտը։

Ֆինանսների նախարարը նշել է, որ նավթի գները պետք է զգալիորեն նվազեն՝ «մեկ բարելի դիմաց 80 դոլարից շատ ավելի ցածր»՝ պատերազմի ավարտից հետո։ Բեսենտը խոստովանել է, որ չգիտի, թե կոնկրետ երբ կավարտվի հակամարտությունը, բայց համոզված է, որ «այս ամենի ավարտից հետո աշխարհն ավելի անվտանգ կդառնա և մենք ավելի լավ մատակարարված կլինենք»։