Իր պաշտոնավարման հինգ տարիների ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը գործել է հիմնականում կռահողաբար, իմպուլսիվ և ըստ իրավիճակի։ Իրանի հետ պատերազմը, որն այժմ թևակոխում է երրորդ շաբաթը, առաջին անգամն է, որ նման ոճն անհնար է դարձնում իրավիճակից հեշտ, «հանպատրաստից» ելք գտնելը, գրում է Axios-ը։
Ինչու է դա կարևոր. Թրամփը կարող է հայտնվել թակարդում՝ իր քմահաճույքների և պատերազմի դաժան իրականության միջև։ Նա արագ և հստակ հաղթանակի հույս ունի։ Սակայն, ի տարբերություն մաքսատուրքերի, որոնք կարող են արագ կիրառվել և վերացվել, պատերազմի արդյունքը միակողմանի վերահսկողությունից դուրս է և չի կարող անմիջապես կարգավորվել: Իսկ Իրանն ունի սեփական խոսքի իրավունքը։
Թրամփն աշխատում է Պարսից ծոցի միջոցով նավթի առաքումներն ապաշրջափակելու ուղղությամբ։ Սակայն դա անելով՝ նա ռիսկի է դիմում ընկնել այսպես կոչված «սրացման թակարդը», որտեղ առավել ուժեղ կողմը խթան ունի շարունակել հարձակումները՝ իր գերիշխանությունը ցուցադրելու համար, նույնիսկ նվազող եկամուտներով հանդերձ։
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը գործնականում խոստովանել է դա՝ Axios-ին ասելով. «Իրանցիները, Հորմուզի նեղուցի հետ խաղալով, ավելի են ամրապնդում նրա վճռականությունը»։
Իրավիճակը ռազմաճակատում.
Իսրայելը Իրանում ռեժիմի փոփոխություն և ավելի մեծ ռազմական ավերածություններ է ցանկանում՝ դիտարկելով Լիբանան ներխուժման հնարավորությունը։ Բենիամին Նեթանյահուն բազմիցս ցույց է տվել Իրանի հարցում Թրամփին համոզելու իր դիրքորոշումն ընդունելու կարողությունը։
Իրանը ցանկանում է գոյատևել և ապացուցել ՝ ռազմական և տնտեսական ցավ պատճառելու իր կարողությունը՝ ապագա հարձակումները կանխելու համար։
Մյուս երկրները շահագրգռված են Մերձավոր Արևելքի ջրային և օդային տարածքով նավթի և առևտրի ազատ հոսքով։
Եթե մենք միջինացնենք Թրամփի և նրա օգնականների նշած ժամանակացույցերը, կարելի է ենթադրել, որ վարչակազմը սպասում էր մոտավորապես չորսից վեց շաբաթ տևող ինտենսիվ ռազմական գործողություն։ Դա ապրիլի 1-ը (պատերազմի 33-րդ օրը) «դիմացկունությունը» փորձարկելու կարևոր պահ է դարձնում։
Սակայն Վաշինգտոնը և այլ մայրաքաղաքներ շատ ավելի երկար ճգնաժամի են պատրաստվում։ Axios-ի տվյալներով՝ վարչակազմի և դաշնակից երկրների մի շարք աղբյուրներ կարծում են, որ Մերձավոր Արևելքում անկայունությունը և ԱՄՆ-ի ներգրավվածությունը կարող են շարունակվել մինչև սեպտեմբեր, նույնիսկ եթե պատերազմը մինչև ցածր ինտենսիվության ռեժիմի հասնի։
Իսրայելը լրագրողներին հայտնել է, որ նախատեսում է առնվազն երեք շաբաթ շարունակ հարվածներ հասցնել Իրանում գտնվող հազարավոր թիրախների։
Կիրակի օրը Financial Times-ի հետ հեռախոսազրույցում Թրամփը հայտարարել է. «Մենք, ըստ էության, ոչնչացրել ենք Իրանը... Նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ օդային պաշտպանություն, ո՛չ օդուժ, ամեն ինչ ոչնչացված է։ Նրանք կարող են միայն մի փոքր խնդիրներ ստեղծել՝ ջրի մեջ ականներ տեղադրելով. դա տհաճ է, սակայն սոսկ նյարդայնացնող»։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Աննա Քելլին ընդգծել է, որ «Էպիկական ցասում» գործողությունն «ամիսների մանրակրկիտ պլանավորման» արդյունք է, որը նախագահին տրամադրել է «լայն տարբերակներ», որից հետո նա հաշվի է առել իր բոլոր ավագ խորհրդականների կարծիքը։
Թրամփը կարող է զորքերը դուրս բերել արդեն վաղը։ Սակայն Իրանը կարող է շարունակել շրջափակել Հորմուզը և նավթի գները հասցնել այնպիսի մակարդակի, որը կստիպի ԱՄՆ-ին կրկին միջամտել։
Իրանցիները հասկացրել են, որ նույնիսկ եթե Թրամփը որոշի դադարեցնել պատերազմը, իրենք կարող են շարունակել հրթիռներ և արկեր արձակել մինչև ռազմական գործողությունների վերջնական դադարեցման, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարի երաշխիքներ ստանալը։
Թրամփը սովոր է գործել սեփական հայեցողությամբ և իրավիճակը փոխության դեպքում արագ հանպատրաստից գործել: Սակայն այս անգամ նրա մերձավոր շրջապատի որոշ անդամներ զարգացրել են այն միտքը, որը պաշտոնյանորից մեկն անվանել է «գնորդի զղջում», այսինքն՝ աճող զգացողություն, որ Իրանի վրա հարձակվելը միգուցե սխալ էր։
Վարչակազմին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Թրամփի որոշ առանցքային խորհրդականներ ավելի շատ ժամանակ էին ցանկանում կամ վստահ չէին: «Նա վերջիվերջո ասաց. «Ես պարզապես ուզում եմ դա անել», - ասել է աղբյուրը: -Նա խիստ գերագնահատել է ռեժիմը տապալելու իր կարողությունը՝ առանց ցամաքային զորքեր ներգրավելու»։
Աղբյուրը հավելել է, որ Թրամփն «ուրախացել է անցյալ տարի Իրանի վրա արագ հարվածներից և Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հունվարյան առևանգումից հետո», հավատալով, որ տեսել է «մի քանի վճռական, արագ հաղթանակներ՝ նշանավոր ռազմական կարողություններով»։
Թրամփը, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի դժվար որոշում ընդունել զգալի ռազմական սրացման վերաբերյալ, ինչը նրա համար որպես նախագահ նոր փորձառություն է։
Պաշտոնյաներից ոմանք հույս ունեին, որ նա կարող է արագորեն ցույց տալ հաջողություն և հայտարարել հաղթանակի մասին: Այժմ հասկանալի չէ՝ինչպես կարողացավ դա համոզիչ կերպով անել։
Իրանի ղեկավարության հետ առկա հաղորդակցության ուղիները բավականաչափ հուսալի չեն պարտավորեցնող գործարք կնքելու համար։ Ուրբաթ երեկոյան Թրամփը Truth Social-ում գրել է. «Իրանը լիովին պարտված է և ցանկանում է գործարք կնքել, սակայն ոչ այնպիսին, որը ես կկնքեի»։
Հաղթանակ հայտարարելու համար իրանական ռեժիմին անհրաժեշտ է պարզապես ողջ մնալ։





























