Հռոմը թերահավատորեն է վերաբերվում Կարմիր ծովում ԵՄ ներկայիս Aspides ծովային առաքելության ընդլայնմանը՝ ներառելով Հորմուզի նեղուցով անցումն ապահովելու գործողություններ։

Երկուշաբթի օրը Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին ընդգծել է, որ Aspides առաքելության ընդլայնումը «դժվար» կլինի, քանի որ այն հիմնականում ծովահենության դեմ գործողություն է, մինչդեռ Հորմուզի նեղուցում ցանկացած գործողություն կունենա պաշտպանական բնույթ։

«Մենք պատրաստ ենք ամրապնդել Aspides առաքելությունը, ... բայց չեմ կարծում, որ այն կարող է ընդլայնվել Հորմուզի նեղուցի վրա»,- ըստ Իտալիայի ազգային Ansa գործակալության՝ նշել է Տայանին։