ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե «վաղուց գիտի», որ Ամերիկայի դաշնակիցներն օգնություն չեն տրամադրի, եթե ԱՄՆ-ն դրա կարիքն ունենա։
Նա ընդգծել է, որ Իրանի հետ պատերազմի աջակցության «ոգևորության մակարդակը» կարևոր է իր համար։ «Շատ երկրներ ինձ ասել են, որ մասնակցում են։ Ոմանք շատ ոգևորված են, ոմանք պարզապես մասնակցում են։ Որոշ երկրներ, նրանք, որոնց մենք օգնել ենք տարիներ շարունակ... և ոգևորության մակարդակը կարևոր է ինձ համար, - լրագրողներին ասել է նա,- Մենք ունենք երկրներ, որտեղ տեղակայել ենք 45 հազար զինվոր, որոնք պահպանում են նրանց անվտանգությունը, և մենք հիանալի աշխատանք ենք կատարել։
«Եվ երբ մենք հարցնում ենք՝ Դուք ականազերծող նավեր ունե՞ք, նրանք պատասխանում են. «Դե, մենք նախընտրում ենք չմիջամտել, պարոն»։
Ես միշտ քննադատել եմ այլ երկրների այս ամբողջ պաշտպանությանը, քանի որ գիտեմ, որ մենք կպաշտպանենք նրանց, բայց եթե երբևէ օգնության կարիք ունենանք, նրանք մեզ օգնության չեն հասնի։ Ես դա վաղուց գիտեմ»։





























