Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան զինված ուժերը հարվածել են Իրանում ավելի քան 7000 թիրախի, «հիմնականում առևտրային և ռազմական թիրախների»։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն «հասել է բալիստիկ հրթիռների արձակման 90%-ով և անօդաչու թռչող սարքերի հարձակումների 95%-ով կրճատման»։ «Հրթիռներն այժմ շատ փոքր քանակությամբ են ժամանում, քանի որ շատ չեն մնացել»,- հավելել է նա։
Թրամփը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները հարձակվել է արտադրական օբյեկտների վրա, որտեղ արտադրվում են հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Նա նշել է, որ վերջին մեկուկես շաբաթվա ընթացքում ոչնչացվել կամ խորտակվել է ավելի քան 100 իրանական ռազմածովային նավ։
ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ ամերիկյան ուժերը «ճնշում են» Իրանի՝ Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի մոտ առևտրային նավագնացությանը սպառնալու կարողությունը։
Նրա խոսքով՝ ոչնչացվել է ավելի քան 30 ականապատող նավ, բայց անհայտ է, թե արդյոք նեղուցն իրականում ականապատվել է։ «Մենք, որքանով մեզ հայտնի է, հարվածել ենք նրանց բոլոր ականապատող նավերին... բայց չգիտենք՝ արդյոք ականներ են նետվել»,- ասել է Թրամփը։
Նա կրկնել է մյուս երկրներին ուղղված՝ նեղուցում նավարկության վերականգնմանն օգնելու իր կոչը, նշելով, թե որոշ երկրներ հայտարարել են, որ պատրաստ են օգնել, մինչդեռ մյուսները ոգևորված չեն։





























