Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Իսրայելին կոչ է արել զերծ մնալ Լիբանանում քաղաքացիական թիրախների վրա հարձակումներից։
Նա նշել է, որ ավելի լայն ցամաքային պատերազմը «կվատթարացնի արդեն իսկ չափազանց լարված մարդասիրական իրավիճակը։ Հետևաբար, մենք կոչ ենք անում Իսրայելում մեր բարեկամներին. մի՛ գնացեք այս ճանապարհով,- ասել է Մերցը հնարավոր լայնածավալ ցամաքային գործողության մասին,- Դա սխալ կլինի»։
Նա նաև դատապարտել է «Հըզբոլլահին» հակամարտությանն «Իրանի անունից» մասնակցելու համար և լիբանանյան զինված խմբավորմանը կոչ է արել դադարեցնել Իսրայելի վրա հարձակումները և զինաթափվել։





























