Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ստանալ խնամքի ծառայություններ՝ տնային պայմաններում։ Այս մասին NEWS.am–ին հայտնում է ԱՍՀ նախարարությունը։
Ծառայությունները ներառում են կենցաղային սպասարկում, բժշկական օգնություն և սպասարկում, խորհրդատվական և սոցիալ-հոգեբանական աջակցություն։ Ծառայությունները ստանալու համար կարող եք դիմել միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ։
Ներկայում տնային պայմաններում խնամքի ծառայությունները տրամադրվում են քաղաք Երևանում և մարզերում՝ դրամաշնորհային մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպությունների կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։





























