Չիլիի իշխանությունները սկսել են Պերուի հետ սահմանին խրամատ փորել՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար, հաղորդում է Canal 13-ը։ Չիլիի նախագահ Խոսե Անտոնիո Կաստը հայտարարել է անօրինական միգրացիայի դեմ պայքարի ծրագրի մասին։
Աշխատանքներն իրականացվում են Չակալուտա սահմանային անցակետի մոտ ծանր տեխնիկայի միջոցով։ Ներգրավված է ընդհանուր առմամբ 500 բեռնատար և 20 ծանր տեխնիկա։
Չիլիի կառավարությունը պարզաբանել է, որ նախատեսում է հինգ մետր բարձրությամբ ցանկապատ կառուցել և երեք մետր խորությամբ խրամատներ փորել երկրի հյուսիսային սահմանին։ Այս խոչընդոտները կտեղադրվեն բարձր միգրացիոն հոսքեր ունեցող տարածքներում՝ խոչընդոտելով տրանսպորտային միջոցների և քարավանների անցումը։ Երկու երկրների միջև սահմանը վերահսկելու համար կօգտագործվեն նաև անօդաչու թռչող սարքեր։




























