Օմանի ծոցում՝ Էմիրությունների Ֆուջեյրա նավահանգստից ոչ հեռու, բեռնատար նավ է վնասվել անհայտ արկի հարվածից։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերին կից Ծովային առևտրային փոխադրումների համակարգման կենտրոնը (UKMTO):

«UKMTO-ն հաղորդում է ստացել միջադեպի մասին, որը տեղի է ունեցել Ֆուջեյրայից 23 ծովային մղոն [42,5 կմ] դեպի արևելք: Հաղորդվում է, որ խարսխված լցանավը խոցվել է անհայտ արկով: Հաղորդվում է կառուցվածքային չնչին վնասների մասին: Անձնակազմը չի տուժել: Շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին տեղեկություններ չկան», - նշված է հաղորդագրության մեջ: