Բաղդադի կենտրոնում գտնվող բնակելի շենքի հրթիռակոծության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, ևս երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Shafaq News պորտալը։
Անվտանգության ուժերի աղբյուրների փոխանցմամբ՝ զոհերի և տուժածների թիվը վերջնական չէ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ հարվածի պահին շենքում եղել են անհայտ «զինված խմբավորումների» անդամներ, ինչպես նաև, պորտալի պնդմամբ, Իրանի մի քանի քաղաքացիներ։
Ավելի վաղ Al Hadath հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Բաղդադի կենտրոնական թաղամասերից մեկում թիրախավորված տունը պատկանել է «Ալ-Հաշդ աշ-Շաաբի» շիական ժողովրդական աշխարհազորայիններին։




























