Մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կլինի Օմանում։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԱԳՆ-ից:

Ծրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։

Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։

Նախատեսված է նաև արաբական երկրներում հավատարմագրված դեսպանների հավաք։