Հայաստանի ֆինանսական ոլորտում իր գործունեությունն է սկսում «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը՝ շուկա բերելով արագ, թափանցիկ և հասանելի վարկային լուծումներ ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ բիզնեսների համար։

Մեկնարկային փուլում ընկերությունը ներկայացրել է չորս հիմնական վարկատեսակ՝ սպառողական  և բիզնես վարկեր։ Յուրաքանչյուրը ստեղծվել է հատուկ պայմաններով, որոնք մշակվել են տարբեր հաճախորդների կարիքներին համապատասխան։

«Մենք «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ»-ի գործունեության մեկնարկով նպատակ ունենք շուկային առաջարկել ժամանակակից և մրցունակ վարկային լուծումներ։ Մեր գործընթացները հնարավորինս պարզեցված են, ինչի շնորհիվ հաճախորդները հնարավորություն ունեն շատ արագ ստանալ իրենց վարկավորման հետ կապված պատասխանները: Մենք ձգտում ենք դառնալ վստահելի ֆինանսական գործընկեր ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների համար», - նշել է ընկերության գործադիր տնօրեն Հայկ Մկրտչյանը:

Գործունեության մեկնարկին զուգահեռ «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ»-ը շուկային է ներկայացնում երկու նոր վարկատեսակ, որոնք համահունչ են ՀՀ բանկերի կողմից առաջարկվող նույնանուն վարկատեսակների պայմաններին և նախատեսված են հաճախորդներին արագ և հարմարավետ ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։

«ՀԱՏՈՒԿ» սպառողական վարկ անշարժ գույքի գրավով. ֆիզիկական անձանց համար

«ՀԱՏՈՒԿ» վարկատեսակը նախատեսված է արագ ֆինանսավորման անհրաժեշտություն ունեցող հաճախորդների համար՝ ապահովելով պարզ գործընթաց, ճկուն պայմաններ և մրցունակ տոկոսադրույքներ։

a1.jpg (53 KB)

«ՆՊԱՏԱԿԱՅԻՆ» գրավով բիզնես վարկ. ձեռնարկատիրության զարգացման համար

Ձեռներեցների համար մշակված «ՆՊԱՏԱԿԱՅԻՆ» վարկատեսակն ուղղված է գործարար միջավայրի զարգացմանը և ընկերությունների ընդլայնմանն ու շրջանառու կապիտալի ապահովմանը։ Վարկը տրամադրվում է անշարժ և շարժական գույքի գրավով և նախատեսված է գործող բիզնեսների համար։

a2.jpg (52 KB)

«Կուբ Կրեդիտ» ՈւՎԿ-ի մեկնարկը շուկայում

Ըստ ընկերության ղեկավարության՝ «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ»-ի ստեղծման հիմքում ընկած է ոլորտի ուսումնասիրության ընթացքում բացահայտված մի կարևոր խնդիր. ժամանակակից տեխնոլոգիաների ու արդյունավետ կառավարման ներուժն ամբողջությամբ չի կիրառվում վարկավորման գործընթացների արագացման ու մատչելիության ապահովման ուղղությամբ։

«Ուսումնասիրելով ոլորտը՝ մենք հասկացանք, որ ժամանակակից տեխնոլոգիաների և արդյունավետ կառավարման միջոցով հնարավոր է վարկավորման գործընթացը դարձնել ավելի արագ և հասանելի։ «ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ»-ը ստեղծվել է հենց այս գաղափարի շուրջ՝ առաջարկելու մրցունակ ֆինանսական լուծումներ և նպաստելու ինչպես անհատների ֆինանսական կայունությանը, այնպես էլ բիզնեսների զարգացմանը» - նշել է ընկերության խորհրդի անդամ Միքայել Մարգարյանը:

«Կուբ Կրեդիտ»-ի մասին

«ԿՈՒԲ ԿՐԵԴԻՏ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերությունը գրանցվել է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից 2025 թվականի նոյեմբերի 28-ին` ստանալով թիվ 60 լիցենզիան:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք կայք՝ cubecredit.am, կամ կապ հաստատեք ընկերության մասնագետների հետ։

Հեռախոս` +374 12 802 802

Հասցե` ք․Երևան, Վարդանանց փող․ 14/2, 34

Էլ. Հասցե` [email protected]