Միջազգային հումանիտար խմբերն արդեն պատրաստվում են մեծ ճգնաժամի՝ կապված Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի սկսած պատերազմի հետ։ Այս մասին հայտարարել է Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) տնօրեն Լուկաս Գերկկեն։

Լիբանանում իրավիճակն արդեն օրհասական է. ավելի քան մեկ միլիոն մարդ ստիպված լքել է իր տունն ու տեղափոխվել։ Մոտ 100,000 մարդ էլ (հիմնականում սիրիացիներ) փախել են հետ՝ Սիրիա։ Կազմակերպության կանխատեսումներով՝ շուտով այնտեղ մոտ 250,000 փախստական սննդի ու բժշկական օգնության խիստ կարիք կունենա։

Իրանի ներսում մարտական գործողությունների հետևանքով ավերվել է շուրջ 55,000 քաղաքացիական օբյեկտ, այդ թվում՝ 30,000 տուն, ինչը մարդկանց ստիպել է ապաստան փնտրել երկրի ներսում: Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) արձանագրել է դեպի հյուսիս ուղևորվող ավելի քան կես միլիոն ավտոմեքենա:

Բացի այդ, պատերազմը խաթարել է մատակարարման համաշխարհային շղթաները, իսկ ֆինանսավորման կրճատումը լուրջ հարված է հասցրել հումանիտար կազմակերպությունների աշխատանքին:

«Մենք պետք է հաշվի առնենք, թե որքանով կարող ենք առաջ շարժվել եղած միջոցներով», — ընդգծել է Գերկեն: «Սա, անկասկած, լուրջ փորձություն է բոլորի համար»: