ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի (NCTC) ղեկավար Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել Իրանի դեմ մղվող պատերազմի պատճառով՝ հայտարարելով, որ Իրանը անմիջական սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ անվտանգությանը:
Նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված նամակում, որը հրապարակվել է X-ում, Քենթը գրել է. «Երկար մտորումներից հետո ես որոշեցի այսօրվանից թողնել Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնը:
Խիղճս թույլ չի տալիս ինձ սատարել Իրանում շարունակվող պատերազմին: Իրանը մեր ազգի համար մոտալուտ սպառնալիք չէր ներկայացնում և ակնհայտ է, որ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա ազդեցիկ ամերիկյան լոբբիի ճնշման ներքո», — նշել է նա:
«Բարձրաստիճան պաշտոնյաներն ու ամերիկյան լրատվամիջոցների ազդեցիկ ներկայացուցիչներն ապատեղեկատվության արշավ են սկսել, որն ամբողջությամբ խաթարել է ձեր «Ամերիկան՝ առաջնահերթություն» (America First) հարթակը և պատերազմամետ տրամադրություններ սերմանել՝ Իրանի հետ պատերազմ հրահրելու համար։ Այս «արձագանքների խցիկն» օգտագործվել է ձեզ համոզելու համար, թե Իրանը անմիջական սպառնալիք է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, և որ եթե հիմա հարված հասցնեք, ապա արագ հաղթանակի տանող հստակ ուղի կգտնեք։
Դա սուտ էր, նույն մարտավարությունը օգտագործել են նաև իսրայելցիները, որպեսզի մեզ ներքաշեն Իրաքի աղետալի պատերազմի մեջ, ինչը մեր ազգի համար արժեցավ մեր լավագույն հազարավոր տղամարդկանց ու կանանց կյանքերը։ Մենք չենք կարող թույլ տալ այդ սխալի կրկնությունը»։
After much reflection, I have decided to resign from my position as Director of the National Counterterrorism Center, effective today.
I cannot in good conscience support the ongoing war in Iran. Iran posed no imminent threat to our nation, and it is clear that we started this… pic.twitter.com/prtu86DpEr
— Joe Kent (@joekent16jan19) March 17, 2026
Այս հրաժարականը տեղի է ունեցել պատերազմի հասցեին հնչող քննադատությունների ֆոնին՝ ինչպես հետախուզական համայնքի ներսում, այնպես էլ որոշ քաղաքական գործիչների շրջանում, ովքեր կարծում են, որ Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի գործողություններն անհիմն էին և կարող են լուրջ հետևանքների հանգեցնել ազգային անվտանգության համար:



























