Հորմուզի նեղուցի վերաբացման համար «արագ լուծում» գոյություն չունի, հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործ նախարար Իվետ Քուփերը։
Նա նշել է, որ այդ կարևոր նավագնացության ուղու վերաբացումը «կենսական նշանակություն ունի» բրիտանական տնային տնտեսությունների կենսապահովման ծախսերի կրճատման համար։
«Դա լուրջ և բարդ խնդիր է, և հեշտ լուծում գոյություն չունի։ Քանի որ դա միջազգային նավագնացության ուղի է, հետագա գործողությունների ծրագրելը պահանջում է մի քանի երկրների մասնակցությունը։ Մեր քննարկումները կշարունակվեն՝ հաշվի առնելով իրատեսական և իրագործելի փորձագիտական, ռազմական և առևտրային հիմնավոր գնահատականները, որպեսզի առևտրային նավագնացությունը կարողանա վերսկսվել հնարավորինս շուտ, երբ հակամարտությունը թուլանա»,- ասել է նա Համայնքների պալատում ունեցած ելույթում։





























