Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը սահմանափակել է բենզալցակայաններում վառելիքի գների բարձրացման հաճախականությունը՝ Իրանի պատերազմի պատճառով։

Գերմանիայի կանցլերն այսօր ավելի վաղ հայտարարել է որոշման մասին՝ շեշտելով, որ գիտակցում է հակամարտության հետևանքները, որոնք «մտահոգություն են առաջացնում շատերի մեջ»։

«Իրանական ճգնաժամի պատճառով բենզինի գների բարձրացումը մտահոգություն է առաջացնում շատ քաղաքացիների շրջանում,- հայտարարել է Մերցը։ ​​-Այդ պատճառով դաշնային կառավարությունը որոշել է, որ բենզալցակայանները կարող են բարձրացնել վառելիքի գները օրական միայն մեկ անգամ»։