Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Իրանում վերահսկվող ռեժիմի փոփոխություն ակնկալելն անիրատեսական է։
«Ռազմական լուծում գոյություն չունի։ Իսկ վերահսկվող ռեժիմի փոփոխություն իրականացնելը՝ կասեի, որ հիպոթետիկ գաղափար է, որն անիրատեսական է»,- Բեռլինում իր ֆրանսիացի գործընկերոջ հետ ելույթ ունենալով ZEIT մեդիա խմբի կազմակերպած միջոցառման ժամանակ, ընդգծել է Վադեֆուլը։
«Հետևաբար, Իրանում քաոսը, անկախ նրանից, թե որքան վատ է ռեժիմը, նույնպես չի համապատասխանում մեր շահերին, ոչ տարածաշրջանի շահերին, և, անշուշտ, ոչ էլ Իրանում ապրող ժողովրդի շահերին»,- նշել է նա։



























