ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Իրանի հետ պատերազմի պատճառով Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի հրաժարականը։
Սպիտակ տան ղեկավարին, մասնավորապես, հարցրել են ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջո Քենթի հրաժարականի մասին, որը հայտարարել է, որ չի կարող մնալ իր պաշտոնում, քանի որ չի աջակցում Իրանի հետ պատերազմին։
«Ես կարդացել եմ նրա հայտարարությունը։ Միշտ մտածել եմ, որ նա լավ մարդ է, բայց միշտ մտածել եմ, որ նա թույլ է անվտանգության հարցում, շատ թույլ է անվտանգության հարցում։ Երբ կարդացի նրա հայտարարությունը, հասկացա՝ լավ է, որ նա հեռացավ, քանի որ ասել էր, թե Իրանը սպառնալիք չէ։ Իրանը սպառնալիք էր. յուրաքանչյուր երկիր հասկանում էր, թե ինչ սպառնալիք է Իրանը»,- ասել է Թրամփը։



























