Ինձ համար Իրանը սոսկ ռազմական գործողություն է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե մենք հենց հիմա հեռանայինք, նրանց 10 տարի կպահանջվեր վերականգնվելու համար։ Բայց մենք դեռ պատրաստ չենք հեռանալու։ Մենք կհեռանանք մոտ ապագայում՝ գրեթե շատ մոտ ապագայում։

Մենք կարող էինք մեկ ժամում շարքից հանել նրանց էլեկտրացանցը։ Այժմ նրանք ոչինչ չեն կարող անել։ Նրանք ո՛չ ռադար ունեն, ո՛չ զոենիթային կայանքներ։ Նրանք ոչինչ չունեն։ Մենք կարող ենք րոպեների ընթացքում անջատել նրանց էլեկտրամատակարարումը, եթե ցանկանանք»,- նշել է Թրամփը։