Ադրբեջանը ներկայացրել է Իրանի հետ զրույցի սեփական վարկածը։

«Մարտի 17-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի միջև։

Զրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։

Բայրամովն ընդգծել է Իրանի կողմից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո նախկինում ստանձնած պարտավորություններին համապատասխան հետաքննությունների ավարտի կարևորությունը։

Ընդհանուր առմամբ, ընդգծվել է շարունակվող հակամարտության ընթացքում քաղաքացիական թիրախների վրա հարձակումները կանխելու անհրաժեշտությունը, և աջակցություն է հայտնվել տարածաշրջանում ռազմական լարվածության արագ դադարեցմանը և առկա խնդիրները բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​միջոցներով լուծելուն։

Նախարարները նաև մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս  Արաղչին Բայրամովի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ցանկացած երկիր, որն իր տարածքը կառաջարկի ԱՄՆ-ին և Իսրայելին, Իրանի համար օրինական թիրախ կդառնա: