Իսրայելը ղեկավարում է իրեն բոլորից առավել համարող «ցանց» և տարածաշրջանը քայլ առ քայլ ներքաշում է աղետի մեջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք բոլորս գիտենք, որ հարձակումները, նախ Գազայի, ապա Եմենի և Լիբանանի, իսկ վերջերս՝ Իրանի վրա, միայն անվտանգության մտահոգություններով չեն պայմանավորված»,- ըստ տեղական լրատվամիջոցների՝ հայտարարել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիան, որպես աշխարհում հատուկ կշիռ և ազդեցություն ունեցող երկիր, պետք է ընդարձակ տարածքում ժողովրդականություն վայելող լրագրողներ, թերթեր և հեռուստաալիքներ ունենա։
«Այսօր, բոլոր առումներով, մենք ունենք առավել ազատ, առավել բազմակարծիք և առավել բազմազան միջավայր զանգվածային լրատվամիջոցների ոլորտում»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։





























