Իրանի հետ պատերազմը ձգձգվում է, և միջազգային հանրությունը սկսել է կորցնել հետաքրքրությունը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատերազմի նկատմամբ, գրում է Telegraph-ը։
«Եվ սա իրական վտանգ է Ուկրաինայի համար, հաշվի առնելով, որ ամերիկյան զենիթային հրթիռների պաշարները սպառվում են, քանի որ դրանք օգտագործվում են Մերձավոր Արևելքում Իրանի հակահարվածներից պաշտպանվելու համար։ Արևմտյան դիվանագետներն ու պաշտոնյաները պայքարում են բավարար ռեսուրսներ ազատելու համար՝ միաժամանակ երկու խոշոր ճգնաժամ լուծելու համար։ Իրանում պատերազմն այնքան խոր է ազդել Թրամփի վարչակազմի վրա, որ այն ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղության բանակցությունները մղել է հետին պլան»։
Վլադիմիր Զելենսկին այցելել է Լոնդոն՝ սըր Քեյր Սթարմերի հետ բանակցելու և հստակ ուղերձ հղելու համար. «Մի մոռացեք իմ մասին»։
Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահը Փարիզում էր՝ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման համար, ինչպես նաև՝ Ռումինիայում՝ Ուկրաինայի ռազմավարական ուղղությունը քննարկելու համար։ Այսօր նա Բուքինգհեմյան պալատում հանդիպել է թագավոր Չարլզի հետ։ Չորեքշաբթի կմեկնի Մադրիդ՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ բանակցելու համար։
«Զելենսկու օգնականները նախկինում հայտարարել էին, որ նա երկիրը կլքի միայն առաջնահերթ կարևորության պատճառներով»,- գրում է Telegraph-ը։



























