Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ նախօրեին Թեհրանի ուղղությամբ իրականացված օդային հարվածների ընթացքում թիրախավորվել են իրանական հրամանատարական կենտրոններ, հրթիռային զորավարժարաններ և այլ ենթակառուցվածքներ։

Սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրության մեջ Իսրայելի բանակը նշում է, որ ավիահարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անվտանգության ստորաբաժանման հրամանատարական կենտրոնին, որը «պատասխանատու է Իրանում բողոքի ակցիաների և հասարակական կարգի խախտումների ճնշման համար»։ Հարվածներ են հասցվել նաև Ներքին անվտանգության ուժերի մատակարարման և ընդհանուր աջակցության ստորաբաժանման «տեխնիկական սպասարկման կենտրոնին»։

Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալների՝ թիրախների թվում են եղել նաև հակահրթիռային պաշտպանության հրամանատարական կենտրոնն ու հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը։