ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող իրանական հզորացված հրթիռային օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին։
«ԱՄՆ զինված ուժերը բազմաթիվ 5000 ֆունտանոց խորը թափանցման ռազմամթերք են կիրառել Իրանի ափամերձ գոտում՝ Հորմուզի նեղուցի հարևանությամբ գտնվող իրանական ամրացված հրթիռային օբյեկտների ուղղությամբ։ Այդ վայրերում տեղակայված իրանական հականավային թևավոր հրթիռները վտանգ են ներկայացնում նեղուցով իրականացվող միջազգային նավագնացության համար»,- ասված է
Ռմբակոծությունն իրականացվել է այն բանից հետո, երբ Իրանը փակել էր ռազմավարական նշանակություն ունեցող ջրային ուղին, որով անցնում է համաշխարհային նավթի մեկ հինգերորդը։ Իրանն այդ քայլին էր դիմել՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իր դեմ սանձազերծված պատերազմի։
Այդ ռումբերից յուրաքանչյուրը, ըստ «Air Force Times»-ի 2022 թվականի զեկույցի, արժեցել է մոտ 288,000 դոլար։ Ինչպես նշում է «AFP»-ն, դրանք, այնուամենայնիվ, իրենց հզորությամբ զիջում են 30,000 ֆունտանոց (13,600 կգ) այն ռումբերին, որոնք Միացյալ Նահանգներն անցյալ տարի նետել էր իրանական միջուկային օբյեկտների վրա։





























