Իրաքի ներքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրն արգելել է հարվածների վայրերից լուսանկարների և տեսանյութերի հրապարակումը՝ զգուշացնելով զանգվածային լրատվամիջոցներին և հանրությանը տարածաշրջանում աճող լարվածության ֆոնին գաղտնի նյութեր տարածելու անթույլատրելիության մասին:

Նախարարությունը հայտարարել է, որ նման տեսանյութերի տարածումը կարող է բացահայտել կարևոր օբյեկտների տեղակայումը և օգտագործվել թշնամական կողմերի կողմից: Գերատեսչությունը քաղաքացիներին հորդորել է խուսափել թիրախավորված շրջաններին մոտենալուց:

Գերատեսչությունը նաև հորդորել է լրատվամիջոցներին տրամադրել ճշգրիտ տվյալներ՝ առանց հստակ տեղորոշում կամ օպերատիվ մանրամասներ տրամադրելու:

Նախարարությունը զգուշացրել է, որ օրինախախտների նկատմամբ կձեռնարկվեն իրավական միջոցներ՝ կիբերհանցագործության դեմ պայքարի վարչության միջոցով և դատական մարմինների հետ համակարգմամբ:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից սկսած՝ Իրանի ուղղությամբ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների մեկնարկից ի վեր, Իրաքը նույնպես վերածվել է ռազմական գործողությունների թատերաբեմի: