Սպիտակ տան պաշտոնյաները պատրաստվում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և նրա իսրայելցի գործընկերոջ միջև հնարավոր կտրուկ գժտության, քանի որ Մերձավոր Արևելքում Թրամփի նախաձեռնած նոր հակամարտությունը շարունակվում է:
Թրամփի վարչակազմի երեք ներքին ինսայդերներ չորեքշաբթի Axios-ին հայտնել են, որ «իրենց կարծիքով նախագահը ավելի շուտ կցանկանա խոշոր ռազմական գործողություններն ավարտել, քան Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն»:
Իրանի դեմ փետրվարի 28-ին Նախագահի սկսած ԱՄՆ ներկայիս հարվածները մինչ այժմ հիմնականում կենտրոնացած են եղել ռազմական թիրախների վրա: Սակայն Իսրայելի հարձակումները ներառել են նաև քաղաքական և ներքին անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների սպանություններ, ինչպես նաև Իրանի իսլամական ռեժիմի տապալման համար պայմաններ ստեղծելու մասին բացահայտ հայտարարություններ:
Ըստ երեք պաշտոնյաների՝ Թրամփը ռեժիմի փոփոխությունը համարում է «բոնուս», սակայն ձգտում է ավարտել պատերազմը իր «հիմնական ռազմական նպատակներին» հասնելուց հետո, որոնք ներքին աղբյուրների կարծիքով, ներառում են Իրանի հրթիռային և միջուկային ծրագրերի խափանումը:
«Իսրայելն ունի այլ առաջնահերթություններ, և մենք դա գիտենք,- ասել է խորհրդականներից մեկը: -Նրանք կփորձեն սպանել [Իրանի նոր առաջնորդին],- հավելել է մյուսը: -Դա նրանց համար շատ ավելի կարևոր է, քան մեզ համար»։
«Իսրայելը չի ատում քաոսը։ Մենք ատում ենք։ Մենք ուզում ենք կայունություն,- նշել է երրորդ խորհրդականը։ -Նեթանյահո՞ւն։ Այնքնա էլ չէ, հատկապես Իրանի հարցում։ Նրանք Իրանի կառավարությանը շատ ավելի ուժգին են ատում, քան մենք»։
Ինքը՝ Թրամփը ենթադրում էր, որ Նեթանյահուի վերջնական նպատակները հակամարտության մեջ կարող են «փոքր-ինչ տարբեր» լինել իրենից։ «Գիտեք, նրանք այնտեղ են, իսկ մենք շատ հեռու ենք»,- կիրակի օրը լրագրողներին ասել է նա։
Նա նաև Axios-ին հայտնել է, որ ինքը և Իսրայելի վարչապետը «շատ լավ են համագործակցում»։ Նախագահը, որին երկար ժամանակ մեղադրում էին իրեն շողոքորթող վերջին մարդու հետ համաձայն լինելու մեջ, ըստ ամենայնի, գրեթե ամեն օր շփվում էր Նեթանյահուի հետ։
Թրամփի խորհրդականների վստահությունը, որոնք երեքշաբթի խոսել են Axios-ի հետ քարոզարշավի նպատակների մասին, առաջացել է այն պայմաններում, որ նախագահը հակամարտության առաջին երկու օրերին հնչեցրել է պատերազմը սկսելու չորս տարբեր պատճառներ, ինչպես նաև Սպիտակ տանը աճող մտահոգության ֆոնին, որ Թրամփը «կոպտորեն գերագնահատել է իր կարողությունները» մարտական գործողությունները արագ դադարեցնելու համար։
Սկզբում նախագահը պնդում էր, որ իր հարվածները նպատակ ունեին ազատագրել Իրանի ժողովրդին, ապա՝ դադարեցնել ռեժիմի միջուկային ծրագիրը, այնուհետև՝ ղեկավարության փոփոխությունը, և վերջապես, որ դրանք պատասխան էին ԱՄՆ բազաների վրա հարձակումների «անխուսափելի սպառնալիքին»։
Բացի դրանից, Թրամփն արշավի առումով հակասական ժամկետներ էր անվանում՝ սկսած պատերազմն արդեն ավարտված հայտարարելուց մինչև այն «հավերժ» տևելու մասին ենթադրությունը։
Քննադատները, որոնցից շատերը մատնանշում են հավանական պատասխան հարվածների դեմ կանխարգելիչ գործողությունների թվացյալ շրջանաձև տրամաբանությունը, մտահոգություն հայտնեցին, երբ պարզվեց, որ Սպիտակ տան նշած «անխուսափելի սպառնալիքը» իրականում ուղղված էր Իսրայելի դեմ։
Երեքշաբթի օրը Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթի հրաժարականը սրեց այդ մտահոգությունները։
«Իրանն անխուսափելի սպառնալիք չէր ներկայացնում մեր երկրի համար, և պարզ է, որ մենք այս պատերազմը սկսեցինք Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման տակ»,- գրել է նա հայտարարության մեջ։
Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան Քենթի հրաժարականից առաջ Axios-ին ասել էր. «Մենք գիտակցում ենք այն տպավորությունը, որ գործում ենք Իսրայելի անունից», սակայն պնդել է, որ դա այդպես չէ՝ ընդգծելով, որ տվյալ դեպքում ընկալումը չի օգնում»։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը անցյալ շաբաթ, երբ հարցրել էին՝ արդյոք Իրանը պե՞տք է կապիտուլյացիայի ենթարկվի և՛ ԱՄՆ-ի, և՛ Իսրայելի առջև, ասել էր, որ «մեր նպատակները մեր նպատակներն են» և որ «ինքներս տեմպ կհաղորդենք, երբ այդ նպատակներն իրականացվեն»։





























