Իսրայելցի պաշտոնյան լրագրող Բարաք Ռավիդին հայտնել է, որ Իրանի Հարավային Փարսի գազային ենթակառուցվածքի վրա հարվածը Իսրայելն իրականացրել է Միացյալ Նահանգների հավանությամբ և համակարգմամբ, գրում է Middle East Eye-ը։

Հարված է հասցվել միայն օբյեկտի միայն մի հատվածին, և այդ քայլը նախատեսված էր որպես ազդանշան Իրանի իշխանություններին՝ հետագա գործողությունների պատրաստակամության մասին, նշում է պարբերականը։