ԱՄՆ-ը չի բացառել Իրանից միջուկային նյութերը դուրս բերելու փորձը։ Դա հաստատել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։
«Դա գործողության տարբերակներից մեկն է, որը նա դիտարկում է։ Բայց ես այդ տարբերակը չեմ մեկնաբանի կամ չեմ բացառի»,- հայտարարել է նա՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է «հայտարարել Իրանի դեմ գործողության հաջողության մասին»՝ առանց «միջուկային վառելիքը» հեռացնելու։ -Ես չեմ կանի որևէ կանխատեսում կամ չեմ բացառի որևէ ապագա տարբերակ»,- հավելել է ԱՄՆ առաջնորդի ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը մարտի 13-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը մտադիր չէ Իրանում միջուկային նյութերին առնչվող որևէ ռազմական գործողություն իրականացնել։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի՝ ԱՄՆ-ն բնավ չի կենտրոնանում դրա վրա։





























