Պարսից ծոցի Հարավային Փարս գազային հանքավայրում իրանական գազային օբյեկտների վրա Իսրայելի հարվածները վտանգավոր սրացում են, որն անմիջական սպառնալիք է համաշխարհային էներգետիկ անվտանգության համար։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արաբական Միացյալ Էմիրությունների արտգործնախարարությունը։

«Հարավային Փարս գազային հանքավայրի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները վտանգավոր սրացում են։ Արաբական Միացյալ Էմիրություններն ընդգծում է, որ էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածներն անմիջական սպառնալիք են համաշխարհային էներգետիկ անվտանգության համար»,- ասվում է X-ում հրապարակված հայտարարության մեջ։