Աֆղանստանը ժամանակավորապես դադարեցնում է Պակիստանի դեմ ռազմական գործողությունները Սաուդյան Արաբիայի, Կատարի և Թուրքիայի խնդրանքով, հայտնել է «Թալիբան» շարժման կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլահ Մուջահիդը։

«Աֆղանստանի Իսլամական Էմիրության անվտանգության և պաշտպանության ուժերը հայտարարում են պաշտպանական գործողությունների ժամանակավոր դադարեցման մասին՝ «անարդարությանը հակազդելու» նպատակով՝ կապված առաջիկա Իդ ալ-Ֆիտր տոնի հետ և ի պատասխան միջնորդ երկրների, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիայի Թագավորության, Կատարի և Թուրքիայի խնդրանքի»,- X-ում նշել է նա։