Իրանի հարավում Հարավային Փարս գազային հանքավայրի մի քանի օբյեկտներում Իսրայելի և ԱՄՆ-ի իրականացրած հարվածից հետո բռնկված հրդեհը տեղայնացվել է, հայտնել է Բուշեր նահանգի Ասալույե շրջանի ղեկավարը։
«Հրդեհը տեղայնացվել է կարճ ժամանակում, և իրավիճակն այժմ լիովին վերահսկողության տակ է»,- նրա խոսքերը մեջբերել է Tasnim լրատվական գործակալությունը։
Պաշտոնյան հավելել է, որ մոտակա քաղաքների բնակիչներին վտանգ չի սպառնում։





























