Վաշինգտոնի դաշնակիցները պետք է քայլեր ձեռնարկեն և օգնեն բացել Հորմուզի նեղուցը, իր Truth Social սոցիալական ցանցի էջում մարտի 18-ին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Ամերիկացի առաջնորդը գրառումը կցել է New York Post պարբերականի հոդվածի հղումով, որտեղ պնդվում է, որ պարզվեց՝ ԱՄՆ-ի «դաշնակիցներն» ամենևին էլ դաշնակիցներ չէին, երբ հրաժարվեցին օգնել նեղուցի բացմանը։

«Իրանի հետ պատերազմի իրական առավելություններից մեկն այն է, որ այն բացահայտում է երբեմնի թաքնված անբարեհուսությունը։ ԱՄՆ-ի այդ «դաշնակիցները» մերժեցին Թրամփի օգնության կոչը՝ նույնիսկ զուտ խորհրդանշական, Հորմուզի նեղուցը բացելու հարցում»,- ասել է ԱՄՆ նախագահը։