Մերձավոր Արևելքի տասնմեկ երկրներ Ուկրաինայից օգնություն են խնդրել իրանական անօդաչու սարքերի դեմ պաշտպանության կազմակերպման հարցում, հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեորգի Տիխին։

Նրա տվյալներով՝ Մերձավոր Արևելքի երկրներում արդեն աշխատում է ավելի քան 200 ուկրաինացի ռազմական մասնագետ, գրում է «РБК-Украина»-ն։

Դրա դիմաց, ըստ Ուկրաինայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ, Կիևն ակնկալում է Ուկրաինային քաղաքական աջակցության աճ, Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների աջակցություն, անվտանգության և պաշտպանության ոլորտում գործնական համագործակցության ընդլայնում, ինչպես նաև Ուկրաինայի վերականգնման և ներդրումային նախագծերին մասնակցություն։

Անօդաչու սարքերի դեմ պայքարի Ուկրաինայի փորձը պահանջարկ է ձեռք բերել Մերձավոր Արևելքում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմ սկսելուց ի վեր։ Ռուսաստանը լայնորեն օգտագործել է իրանական արտադրության Shahed անօդաչու թռչող սարքերը Ուկրաինայի դեմ պատերազմում, իսկ հետագայում Ռուսաստանում սկսել է դրանց համարժեքի՝ «Герань-2»-ի արտադրությունը։