Իսրայելի պաշտպանության ուժերի (ՑԱԽԱԼ) ինքնաթիռները Բեյրութի Բաշուրա թաղամասում 12 հարկանի բնակելի շենք են ոչնչացրել, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Սա այն ամենն է, ինչ մնացել է 12 հարկանի շենքից, որտեղ բնակվում էին տասնյակ ընտանիքներ։ Նրանցից մի քանիսը տեղահանվածներ են արվարձաններից և հարավային Լիբանանից, որոնք այստեղ են տեղափոխվել անվտանգություն փնտրելու համար»,- հաղորդում է հեռուստաալիքի թղթակից Աբդ ալ-Սաբբաղը։
Լրագրողը պատմել է, որ տարածքը խիտ բնակեցված է և հայտնի է կողք-կողքի կառուցված շենքերով։ Ավերածությունը Բեյրութի վրա մոտ վեց ժամում երրորդ հարվածի արդյունքն էր։ Բացի դրանից, իսրայելական գործողության մարտի 2-ին սկսվելուց ի վեր դա նաև իններորդ հարվածն էր։





























