Իսրայելը «հարձակվել և ոչնչացրել է» Լիբանանում Լիթանի գետի վրայով անցնող ևս երկու կամուրջ, որոնք օգտագործվում էին զենքի մաքսանենգության և «Հըզբոլլահի» զինյալներին հարավային Լիբանան տեղափոխելու համար։

Դրա մասին գրել է Ynet-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացին։

Պորտալը նշում է, որ Իսրայելի պաշտպանության բանակն անցյալ շաբաթ ոչնչացրել է Լիթանի գետի վրայով անցնող առաջին կամուրջը։