Ամերիկացի քաղաքագետ և պրոֆեսոր Ջոն Միրշայմերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները Իրանի հետ հակամարտության մեջ ցույց են տալիս Վաշինգտոնի ռազմավարական անձեռնահասությունը և պատերազմ սկսելու հստակ ծրագրի բացակայությունը։
Ըստ փորձագետի՝ ԱՄՆ-ն անկարող է հասնել հակամարտության մեջ իր հայտարարած նպատակներին և դրանով իսկ բացասական ազդանշան է ուղարկում իր մրցակիցներին։
«Մենք չենք հաղթում Իրանին... Մենք ազդանշան ենք ուղարկում, որ մենք հիմարների խումբ ենք։ Որ սկսել ենք պատերազմ, որն ի վիճակի չենք հաղթել»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Միրշայմերը շեշետել է, որ ԱՄՆ-ը չունի բավարար ռազմական ռեսուրսներ և լավ մտածված ռազմավարություն՝ «իր ցանկացած նպատակին հասնելու համար»։ Պրոֆեսորը համոզմունք է հայտնել, որ տեղի ունեցողը հաստատում է ամերիկյան ղեկավարության անձեռնահասությունը։





























