Կատարի իշխանությունները հայտնել են, որ քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները պայքարում են Դոհայից արևելք Ռաս Լաֆան տարածքում բռնկված հրդեհի դեմ, որտեղ նավթավերամշակման գործարան և այլ արդյունաբերական օբյեկտներ կան։
Ավելի վաղ Իրանը սպառնացել էր ռմբակոծել Սաուդյան Արաբիայի, Կատարի և ԱՄԷ-ի նավթագազային օբյեկտները՝ ի պատասխան Պարսից ծոցի աշխարհի ամենամեծ գազային հանքավայրում իր նավթավերամշակման գործարանի վրա Իսրայելի կատարած հարվածի։





























