Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների հետևանքները կազդեն ամբողջ աշխարհի վրա, զգուշացրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ես խստորեն դատապարտում եմ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումը։ Նման ագրեսիվ գործողությունները ոչինչ չեն տա ամերիկացի սիոնիստ թշնամուն և նրա կողմնակիցներին։ Ընդհակառակը, դրանք միայն կսրեն իրավիճակը և կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների, որոնք կազդեն ամբողջ աշխարհի վրա»,- X-ում գրել է Իրանի նախագահը։