Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում տեղի են ունեցել մի շարք ուժեղ պայթյուններ: Դրա մասին ТАСС-ին հայտնել են ականատեսները:

«Հինգ պայթյուն է եղել. սկզբում երկու շատ ուժեղ, ապա մեկը՝ ավելի հանգիստ, ապա ևս երկու շատ ուժեղ»,- ասել է աղբյուրներից մեկը:

Ըստ նրա՝ պայթյունների էպիկենտրոնը դիվանագիտական թաղամասն էր: Իշխանություններն օդային հարձակման մասին նախազգուշացում են տարածել, իսկ ավելի ուշ հաղորդագրություն է ստացվել օդային հարձակման տագնապի անջատման մասին:

Ականատեսներից մեկն էլ հայտնել է, որ քաղաքի ծայրամասում շչակ է հնչել:

Այս իրադարձությունների պայմաններում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք մեկնող ավելի քան 10 ուղևորատար ինքնաթիռ ստիպված է սպասել վայրէջքի թույլտվության: Ըստ Մերձավոր Արևելքի օդային երթևեկության վերահսկողության աղբյուրի՝ տասից ավելի ինքնաթիռ այժմ սպասման ռեժիմում են և շարունակում են օդում պտտվել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել Էր Ռիադի վրա հրթիռային հարձակումը: Թագավորության պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հակաօդային պաշտպանությունը որսում է բալիստիկ հրթիռները: Մայրաքաղաքում նաև պայթյունի ձայներ են լսվել։