Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսօր՝ մարտի 19-ին, ժամանեց ՀՀ կառավարություն։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Մարթա Կոսը մարտի 19-ին Երևանում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ։

2026 թվականի փետրվարի 7-ին հայտնի էր դարձել, որ մարտին Հայաստան կայցելի Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։