Իրանի զինված ուժերի հարձակողական և պաշտպանական գործողությունները հզոր և շարունակական բնույթ են կրում։ Այս մասին հայտարարել են «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի մամուլի ծառայությունից, հայտնում է Fars-ը։
«Մենք զգուշացնում ենք թշնամուն, որ դուք մեծ սխալ եք թույլ տվել՝ հարձակվելով Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների վրա, և պատասխան գործողություններն արդեն ընթացքի մեջ են ու դեռ չեն ավարտվել։
Եթե նման բան կրկնվի, Ձեր և Ձեր դաշնակիցների էներգետիկ ենթակառուցվածքների վրա հետագա հարձակումները չեն դադարի, քանի դեռ դրանք ամբողջությամբ չեն ոչնչացվել, և մեր պատասխանը կլինի շատ ավելի կոշտ, քան այսօրվա հարձակումները», - նշված է հաղորդագրության մեջ։





























