«Wood Mackenzie» քոնսալթինգային ընկերության վերլուծաբանները կարծում են, որ նավթի գինը կարող է բարձրանալ մինչեւ 200 դոլար մեկ բարելի համար 2026թ․։ Այս մասին տեղեկացրել է «The Wall Street Journal» թերթը։
«2026թ․ մեկ բարելի համար 200 դոլար գինը բացառված չի թվում»,- թերթը մեջբերել է «Wood Mackenzie»-ի զեկույցը։
Թերթը նշել է, որ Սաուդյան Արաբիայի նավթարդյունահանողները կարծում են, որ նավթի գինը կարող է բարձրանալ մինչեւ 180 դոլար մեկ բարելի համար, եթե Մերձավոր Արեւելքում հակամարտության պատճառով առաջացած պակասը շարունակվի մինչեւ ապրիլի վերջ։
Միեւնույն ժամանակ, Էր-Ռիադը «ընդհանուր առմամբ չի սիրում նավթի գնի չափազանց արագ աճը, քանի որ դրանք ստեղծում են երկարաժամկետ շուկայական անկայունություն»,- պարբերականին ասել է Ֆեյսալ թագավորի իսլամական ուսումնասիրությունների կենտրոնի սաուդցի փորձագետ Ումեր Քարիմը։ «Սաուդցիների համար իդեալական սցենարը գների չափավոր աճն է՝ պահպանելով կայուն շուկայական մասնաբաժին»,- բացատրել է Քարիմը։




























