Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Իվետ Քուփերի հետ հեռախոսազրույցի ժամանակ պահանջել է, որ Լոնդոնը զերծ մնա Թեհրանի դեմ ԱՄՆ եւ Իսրայելի գործողություններին աջակցելուց, հաղորդել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մարտի 2-ին հայտնել էր, որ Լոնդոնը ընդունել է Վաշինգտոնի խնդրանքը՝ օգտագործել իր ռազմական բազաները Իրանում հրթիռային պահեստներին հարվածելու համար։ Մարտի 7-ին Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Միացյալ Նահանգները սկսել է օգտագործել բրիտանական բազաները իսլամական հանրապետության դեմ գործողության մեջ։





























