Նոր վարկանիշում Հայաստանը մասնավորապես առաջ է անցել Վրաստանից (91-րդ տեղ), Թուրքիայից (94-րդ տեղ), Իրանից (97-րդ տեղ) եւ Ադրբեջանից (102-րդ տեղ), իսկ հետխորհրդային երկրների շարքում զիջում է Լիտվային (28-րդ տեղ), Ղազախստանին (33-րդ տեղ), Էստոնիային (46-րդ տեղ), Լատվիային (48-րդ տեղ), Ուզբեկստանին (53-րդ տեղ), Ղրղզստանին (66-րդ տեղ), Մոլդովային (77-րդ տեղ) եւ Ռուսաստանին (79-րդ տեղ):
Ֆինլանդիան գլխավորում է վարկանիշային աղյուսակը: Առաջին հնգյակը լրացնում են Իռլանդիան, Դանիան, Կոստա Ռիկան եւ Շվեդիան:
Բոտսվանան, Զիմբաբվեն, Մալավին եւ Սիեռա Լեոնեն անվանվել են ամենադժբախտ երկրները: Աֆղանստանը զբաղեցնում է վերջին տեղը:
Զեկույցը պատրաստվել է Օքսֆորդի համալսարանի բարեկեցության հետազոտությունների կենտրոնի կողմից՝ Gallup-ի եւ ՄԱԿ-ի հետ համատեղ: Ուսումնասիրությունը հիմնված է 147 երկրներում գրեթե 100 000 մարդկանց շրջանում անցկացված հարցումների վրա:
World Happiness Report-ում հաշվի են առնվում յոթ հիմնական գործոններ, որոնք ազդում են տարբեր երկրներում կենսամակարդակի գնահատման վրա՝ մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն, սոցիալական աջակցությունը, կյանքի տեւողությունը եւ առողջությունը, կյանքի վրա ազդող ընտրության եւ որոշումների կայացման ազատությունը, քաղաքացիների շրջանում սոցիալական աջակցության աստիճանը, այդ թվում՝ բարեգործությանը մասնակցությունը, կոռուպցիայի մակարդակը եւ տեղի ունեցողի հակաուտոպիական զգացողությունը։
Հիշեցնենք, որ 2012թ․ ՄԱԿ-ը մարտի 20-ը հռչակել է Երջանկության միջազգային օր։



























