Կուբայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ մարտի 19-ին Միացյալ Նահանգներից Կուբա է արտաքսվել 117 անօրինական միգրանտներից բաղկացած խումբ՝ երկկողմ ներգաղթային համաձայնագրերի շրջանակում։

«Երկկողմ ներգաղթային համաձայնագրերի համաձայն, հինգշաբթի՝ մարտի 19-ին, Միացյալ Նահանգներից Ժոզե Մարտիի միջազգային օդանավակայան ժամանած 117 անօրինական միգրանտներ (89 տղամարդ եւ 28 կին) վերադարձել են Կուբա»,- նշվել է նախարարության Facebook-յան գրառման մեջ (որն արգելված է Ռուսաստանում եւ պատկանում է «Մետա» կորպորացիային, այն Ռուսաստանում համարվում է ծայրահեղական)։ Այնտեղ նշվել է, որ նրանցից երեքը «ձերբակալվել են երկրից դուրս գալուց առաջ հանցագործություններ կատարելու կասկածանքով»։

Կուբայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ այս գործողությամբ տարվա առաջին երեք ամիսներին Կարիբյան հանրապետություն վերադարձված միգրանտների ընդհանուր թիվը հասել է 427-ի։ Նախարարությունը պարզաբանել է, որ այդ ժամանակահատվածում իրականացվել է ինը նմանատիպ գործողություն։

Հրապարակման մեջ նաեւ նշվել է, որ Կուբայի իշխանությունները հայտարարում են օրինական, անվտանգ եւ կարգավորված միգրացիայի նկատմամբ իրենց հանձնառության մասին՝ ընդգծելով երկրից անօրինական դուրս գալու հետ կապված վտանգներն ու կյանքին սպառնացող ռիսկերը։

Անօրինական միգրանտներ տեղափոխող նախորդ ինքնաթիռը ԱՄՆ-ից Կուբա էր ժամանել փետրվարի 20-ին։