«F-35-ը պարզապես կործանիչ չէ, այլ ամերիկյան զինվորականների անպարտելիության եւ ամբարտավանության խորհրդանիշ»,- գրել է Ղալիբաֆը X-ի գրառման մեջ: «Այդ խորհրդանիշը խփվել է աշխարհում առաջին անգամ»։
Երեկ F-35 կործանիչն արտակարգ վայրէջք է կատարել Մերձավոր Արեւելքի տարածաշրջանային ամերիկյան ավիաբազայում՝ Իրանում մարտական առաքելություն իրականացնելուց հետո։
Ամերիկյան իշխանությունները հետաքննում են այն տեղեկությունները, որ ինքնաթիռը կարող է խփված լինել իրանական կրակով։ Եթե հաստատվի, դա կլինի առաջին դեպքը, երբ իրանական ուժերը խփում են ամերիկյան ինքնաթիռ այս պատերազմի ընթացքում, կամ առաջին դեպքը, երբ F-35-ը խփվում է թշնամու կրակով։





























