2025թ․ն զինծառայողների հավաստագրման գործընթացի շրջանակում հավաստագրվել է 6 270 զինծառայող։ Նրանք ներկայում ծառայում են։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 20-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ 2025թ․ կառավարության ծրագրի (2021–2026) առաջընթացի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացման ժամանակ։
Նախարարի խոսքով՝ հավաստագրման գործընթացի ներդրումից հետո այն անցել է դիմողների 73 տոկոսը։
«Հայրենիքի պաշտպան» ծրագրի շահառու է դարձել 1 777 զինծառայող։ Այս թիվը 2024թ․ համեմատ աճել է 180-ով։ 2025թ․ շահառուների ընդհանուր թիվը կազմել է 4 234։ Այժմ այն արդեն գերազանցել է 5 200-ը»,- ասել է Պապիկյանը։





























