Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա ընդունվածների թիվը 2025թ․ 2018թ․ համեմատ աճել է 2.7 անգամ։ Այս մասին մարտի 20-ին հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական ​​հանձնաժողովի նիստում՝ 2025թ․ կառավարության ծրագրի (2021–2026) կատարման ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ։

Նրա խոսքով՝ 2025թ․ 481 զինծառայող եւ քաղաքացիական ծառայողներ տարբեր ծրագրերով կրթություն են ստացել գործընկեր երկրներում՝ միջազգային կրթական ծրագրերի շրջանակում։

«Իսկ 167 զինծառայող եւ քաղաքացիական ծառայողներ կրթություն են ստացել Հայաստանի Հանրապետությունում իրականացվող միջազգային ծրագրերով»,- ավելացրել է Պապիկյանը։