2025թ․ Հայաստանը շարունակել է արդիականացնել առկա զենքն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաեւ ձեռք բերել նոր մոդելներ։ Այս մասին մարտի 20-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀ կառավարության 2025թ․ ծրագրի (2021–2026) կատարման ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ։
«Ռազմատեխնիկական համագործակցության դիվերսիֆիկացման արդյունքում կնքված համաձայնագրերի շրջանակում շարունակվել են առկա զենքի եւ ռազմական տեխնիկայի արդիականացման, ինչպես նաեւ նոր մոդելների ձեռքբերման աշխատանքները»,- ասել է Պապիկյանը։
Նա նշել է, որ 2025թ․ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար կազմակերպվել է Հայաստանում ձեռք բերված եւ արտադրված զենքի եւ ռազմական տեխնիկայի ցուցադրություն։





























